▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կոչ ենք անում նախարարին զերծ մնալ բժշկական կենտրոնը քաղաքական հաշվարկների մեջ ներքաշելու ցանկությունից. աշխատակիցներ

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի աշխատակցուհի Քրիստինա Նանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Առողջապահություն այն ոլորտ է, որտեղ քաղաքական մոտեցումները կարող է ծանր հետևանքներ ունենալ, որոնց արդյունքում տուժելու են ոչ թե քաղաքական դերակատարները, այլ մեր երկրի քաղաքացիները:

 
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը քաղաքական արշավ է սկսել Երևանի Սուրբ Գրիգոր լուսավորիչ բժշկական կենտրոնի տնօրեն Արա Մինասյանի դեմ և ցանկանում է նրան հեռացնել բժկական կենտրոնի տնօրենի պաշտոնից: Քանի որ մինչ օրս նախարարի կողմից չեն ներկայացվել տնօրենի կողմից անարդյունավետ կառավարումը կամ ոչ իրավաչափ գործողությունները ապացուցող փաստեր, մենք հիմք ունենք ենթադրելու, որ սա քաղաքական հետապնդում է պրն. Մինասյանի նկատմամբ՝ հաշվի առնելով այն, որ Արա Մինասյանը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի խնամին է: 

 

 

 

 

 

 

 

 

Մենք՝ Երևանի Սուրբ Գրիգոր լուսավորիչ բժշկական կենտրոնի աշխատակիցներս, կոչ ենք անում նախարարին զերծ մնալ բժկական կենտրոնը քաղաքական հաշվարկների մեջ ներքաշելու ցանկություն և մեր լիակատար աջակցությունն ենք հայտնում բժկական կենտրոնը իր անձնական միջոցներով բարեկարգած, մեր բոլորիս հարգանքը վայելով պրն. Արա Մինասյանին»:

 

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի ողջ անձնակազմը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի՝ պահանջում են դադարեցնել հիվանդանոցի դեմ սկսված արշավը՝ ՀՀ առողջապահության նախարարության կողմից։

Կարդացեք նաև` Փրկենք Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցը նախարարի կամայականություններից. աշխատակիցներ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее