▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կոչ եմ անում միջամտել՝ կանխելու համար ևս մեկ ցեղասպանություն․ Հենրիխ Մխիթարյանը՝ միջազգային հանրությանը

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախի ու Հայաստանի նկատմամբ ագրեսիային․

«Լեռնային Ղարաբաղի դեմ ծանր մարտերը շարունակվում են, երկու կողմերն էլ ունեն շատ զոհեր։ Հայաստանի Հանրապետության տարածքը նույնպես հրետակոծվում է։ Ադրբեջանի՝ սեպտեմբերի 27-ից սկսված գրոհները խաղաղ բնակչության դեմ դատապարտելի են։

Այս վայրագությանն ու մարդկության դեմ հանցագործությանը վերջ դնելն անչափ կարևոր է և ունի կենսական նշանակություն:

Թուրքիան պետք է դադարեցնի աջակցությունը ու դուրս հանի իր գրոհային ուժը, այդ թվում՝ այլազգի ահաբեկիչներին, որոնք հարձակվում են Հայաստանի վրա։

Կոչ եմ անում միջազգային հանրությանը ու դաշնակիցներին անհապաղ միջամտել՝ կանխելու համար ևս մեկ ցեղասպանություն»,- գրել է Հայաստանի հավաքականի ավագը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее