40-ամյա ռուս դերասան Մարատ Բաշարովին, ով դեռևս վերջնականապես չի հասցրել պարզել հարաբերություններն իր նախկին կնոջ՝ Եկատերինա Արխարովայի հետ, արդեն իսկ «բռնացրել» են նոր սիրուհու հետ: Ինչպես պարզվել է` Եկատերինային փոխարինելու է եկել գեղասահքի 43-ամյա մարզիչ Մարիա Օրլովան, ով Մարատի հետ միասին մեկնել է իր հանգիստն անցկացնելու Սոչիում: Սիրահար զույգը նախընտրությունը տվել է գիշերային չվերթին՝ խուսափելու համար ավելորդ հայացքներից և խոսակցություններից:
Նշենք, որ լուսանկարների հայտնվելուն պես համացանցի օգտատերերն առաջ են բերել Մարատի այն խոսքերը, որոնք վերջին շրջանում նա ուղղել էր իր կնոջը՝ ասելով.
«ՙՙՙՙ՚Ես սիրում եմ իմ կնոջը և բնավ ցանկություն չունեմ բաժանվել նրանից»: