▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կնոջ համար լավագույն նվերը երեխան է». Սիլվա Հակոբյան

esem.am-ը գրում է. Երգչուհի Սիլվա Հակոբյանի հետ զրուցել ենք գարնանային տոների մասին ու փոքրիկ բլից հարցում արել: Թե որտե՞ղ է ցանկանում երգչուհին նշել կանանց և աղջիկներին նվիրված միամսյակը, ըստ նրա կնոջ համար ո՞րն է լավագույն նվերը և ի՞նչ նվերներ է ստացել այս օրերին, պարզիր բլից հարցազրույցից:

 Միամսյակի առթիվ ի՞նչ նվեր եք ստացել և ո՞ւմ կողմից:

- Հիմնականում ծաղիկներ ու տարբեր նվերներ եմ ստացել իմ սիրելի մարդկանցից, և նվերներն էլ իրենց պես սիրելի էին իմ կողմից:

Ըստ Ձեզո՞րն է կնոջ համար լավագույն նվերը:

- Երեխան։ Դա կնոջ կյանքի և՛ լավագույն ստեղծագործությունն է, և՛ լավագույն նվերը:

Եթե շնորհավորում եննշանակում է

Որ ոչ միայն սիրում ու հարգում են, այլև ուշադիր են կանանց նկատմամբ:

Բացի շնորհավորելըտղամարդն ի՞նչ պետք է անի միամսյակի ընթացքում:

Պետք է պարուրի կնոջը սիրով ու ջերմությամբ:

Ո՞րն է Կանանց տոնը նշելու լավագույն վայրը:

-  Դա ավելի շատ ճաշակի հարց է։ Օրինակ՝ ես կնախընտրեի նշել բնության գրկում՝ ինձ հաճելի մարդկանց մթնոլորտում, որտեղ կգերիշխեին, բնականաբար, կանայք։

 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее