ՀՀԿ մամուլի խոսնակն անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Սերժ Սարգսյանի հետ տեղի ունեցած հանդիպման մանրամասներին, հայտարարել է. «Տպավորություն ստացա, որ այդ հանդիպման ժամանակ նախագահն ընդամենը 3 անգամ «ոչ» է ասել, իսկ այնուհետեւ պարոն Հովհաննիսյանը բոցաշունչ ելույթ է ունեցել այն մասին, որ ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների մեղավորները պետք է գտնվեն ու պատժվեն օրենքի ուժով, ինչին ի պատասխան նախագահը լռել է: Համաձայնեք, նույնիսկ զվարճալի է: Եթե այսպես շարունակվի, կարծում եմ, ստիպված պիտի լինենք հրապարակել, թե իրականում ինչ են շուրջ մեկ ժամ խոսել նախագահն ու պարոն Հովհաննիսյանը»: «Ուրվագիծ» հաղորդաշարի ընթացքում, Ր. Հովհաննիսյանն անդրադառնալով վերոնշյալ դրվագին, նշեց, թե իր իմանալով այդ հանդիպումը երկկողմ է եղել, այլ մարդիկ չեն եղել և եթե ձայնագրություն կա, ապա նա պահանջում է, որ հրապարակեն այն: Իսկզբանե նպատակ չունենալով հայտնվել մատի մատանու արանքում, ուղղակի ուզում էի ֆիքսել, որ իրականում թյուրիմացություն կա այս հեռակա «բանավեճում»: Ամենայն հավանականությամբ, պարոն Հովհաննիսյանին սխալ տեղեկատվություն են փոխանցել, քանի որ Շարմազանովը, իմ համոզմամբ, ոչ թե ձայնագրությունից կամ երրորդ մարդու մասին է խոսել, այլ նկատի ունեցել, որ անհրաժեշտության դեպքում իրենք կներկայացնեն խոսակցության այն հատվածները, որը Ազատության հրապարակում չի ներկայացվել:
Քաղաքական մեկնաբան Տիգրան Աբրահամյանի գրառումը
Ֆեյսբուք