iravunq.com-ը գրում է, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժո-ղովի նախագահ Վարդան Այվազյանը Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի հետ ասուլիսի ժամանակ հիշեցրել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության նախկին ղեկավար Զարուհի Փոստանջյանի հետ կապված մի դեպք. «Հիշո՞ւմ եք, որ մենք քննարկում էինք «Հաստատագրված վճարումների մասին» օրենքը, որտեղ հարցեր էին շոշափվում բաղնիքներից սկսած ամեն ինչի մասին: Եվ ձեր ընկերուհին ելույթ էր ունենում ու ասում` բա այդ սաունաները… Ես էլ ասացի` կներեք, բայց այդ սաունաներում մեկ-մեկ նաեւ լողանում են էլ: Այսինքն` երբ մենք սաունայի վրա գին էինք դնում, դնում էինք, որովհետեւ այնտեղ լողանալու տեղ է, ոչ թե ուրիշ բանի տեղ: Հիմա կառավարությունը եկել է ու պետք է իր առջեւ դնենք աշխատալու խնդիր, ոչ թե ի սկզբանե ասենք, որ դուք ձախողված եք: Ընդհանրապես աշխարհում գոյություն ունի ժամկետ, 100 օր եկեք համբերենք, տեսնենք ինչ կանեն: Ինձ օրինակ հույս ներշնչում է, որ այս կառավարությունը ավելի շատ բան կանի, քան որեւէ մեկը»:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում