▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կլինի՞ արդյոք մանկական «Հայաստանի ձայնը»

Փետրվարի 28-ին Ռուսաստանում մեկնարկում է ռուսական «Голос» նախագծի մանկական տարբերակը: Նախագծի մարզիչներն են երգչուհի Պելագեյան, Դիմա Բիլանը, ովքեր նաև «Голос» նախագծի 1-ին և 2-րդ եթերաշրջանի մարզիչներն էին, և ռուս կոմպոզիտոր, պրոդյուսեր Մաքսիմ Ֆադեևը: 

Asekose.am-ի թղթակիցը «Հայաստանի ձայնը» նախագծի պրոդյուսերից` Իրինա Վարդանյանից, փորձեց ճշտել, թե արդյո՞ք Հայաստանում ևս կմեկնարկի նախագծի մանկական տարբերակը:

«Արդեն քննարկումներ կան, բայց դեռևս հստակ տեղեկություն չկա կիրագործենք մանկական տարբերակը, թե ոչ: Դա կապված է մի քանի խնդիրների հետ: Բայց կարծում եմ, որ կլինի, որովհետև հետաքրքրվածությունը շատ մեծ է, արդեն իսկ շատ հայտեր կան: Եթե, օրինակ, տարբեր երկրներում տարիքային հատվածը 18 տարեկանից է, ապա մեզ մոտ դա 16 տարեկանից է: Եթևի թե մոտ մեկ ամսից մենք արդեն կունենանք հստակ պատասխան, իսկ դրական պատասխանից հետո այն կմեկնարկի նոր եթերաշրջանին, այսինքն` սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսներին»:
Հիշեցնենք, որ «Հայաստանի ձայնը» նախագծի առաջին եթերաշրջանի հաղթող է ճանաչվել Մերի Մնջոյանը, ով նաև 2013 թ-ին Հայաստանը ներկայացրել է «Նոր Ալիք» միջազգային մրցույթում` զբաղեցնելով 7-րդ հորիզոնականը, իսկ արդեն նախագծի 2-րդ եթերաշրջանի հաղթող է ճանաչվել Վրաստանից ժամանած Աննա Խանչալյանը, ով ներկայացնում էր Քրիտինե Պեպելյանի թիմը:

 

Հեղինակ` Սաթենիկ Խաչատրյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее