«Ես ո´չ Կիպրոսի իրավունքի մասնագետ եմ, ո´չ էլ… հարցրեք Կիպրոսի դատախազին»,- ինչպես գրում է galatv.am-ն`այսպես է արձագանքել ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը լրագրողների այն հարցին, թե ինչպես կմեկնաբանեք Կիպրոսի դատախազի այն հայտարարությունը, թե Կիպրոսում առանց տվյալ անձի թույլտվության օֆշորային գոտում ընկերություն չի կարող բացել:
«Դուք' լրագրողներդ, ինձ միշտ փորձել եք հարցեր տալ, որ իմ պատասխանները կարող են պրոցեսների վրա ազդել, դուք էդ պատասխանը չեք ստանա: ՀՀ արդարադատության նախարարը չի պատասխանելու այդ հարցերին, որքան էլ լրագրողական հմտությունները օգտագործեք, որոնք գտնվում են նախաքննության փուլում, որոնք գտնվում են դատախազության վարույթում կամ ոստիկանության վարությում: Վերջին հաշվով արդարադատության նախարարն է այդ հարցերին պատասխանում, և եթե ոչ ուղղակի, անուղղակի դրանք կարող են ազդել պրոցեսների վրա, ուստի ես էդ հարցերին չեմ պատասխանում»,- ասել է նախարարը:
Հարցին, թե եթե պարզվի, որ ՀՀ վարչապետը իսկապես կապ ունի օֆշորային գոտում ընկերություն բացելու պատմության հետ, արդյոք նա կենթարկվի՞ պատասխանատվության, նախարարը պատասխանել է, որ ինքը եթերներով չի ուզում պատասխանել. «Եթե իրավական պետություն ենք, եթե բոլորը հավասար են իրավունքի առջև, եթե ինչ-որ մեկը հանցագործություն է կատարել, պետք է դրա համար պատասխանատվություն կրի»,- հավելել է նախարարը: