▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Kivera Naynomis-ի` Նազենիի համար կարված զգեստը կրկնօրինակվա՞ծ է Zuhair Murad-ից

Հայաստանի ձայնը նախագծի եզրափակիչ համերգին Նազենի Հովհաննիսյանը ներկայացել էր սպիտակ զգեստով, որի  համար շնորհակալություն էր հայտնել Արևիկ Սիմոնյանին և համապատասխանաբար Kivera Naynomis բրենդին:

Ուշագրավն այն է, որ գրեթե նույն զգեստից ժամանակին նաև հեղինակել է հայտնի մոդելավորող Զուհաիր Մուրադը (Zuhair Murad), ում զգետսները կրում են այնպիսի աստղեր, ինչպիսիք են  Ջենիֆեր Լոպեսը, Ալեսանդրա Ամբրոսիոն, Թեյլոր Սվիֆթը, Ջենիֆեր Էնիսթոնը և այլոք:

Ստորև առաջարկում ենք դիտել երկու զգեստները և դատողություններ անել

Հիշեցնենք, որ Kivera Naynomis-ի 8 վալենտինյան գեղեցկուհիների հայտնի ֆոտոշարքի գաղափարը «թխած էր» «Rosso Valentino»-ի 2007 թվականի հավաքածուից: Ավելին` նույնիսկ մոդելների դերում հանդես եկող հայտնի դեմքերն էին նույն դիրքերով կեցվածք ընդունել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее