Մադրիդի Ռեալի և Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի ռուս հարսնացու Իրինա Շեյկը բրիտանական «Love» մսագրի համար նկարահանվել է ռետրո ոճի տեսանյութում, որտեղ ռուս գեղեցկուհին Jingle Bells երաժշտության տակ կարմիր ներքնազգեստով և նույն գույնի կոշիկներով պարել և գեղեցիկ դիրքեր է ընդունել:
Տեղեկացնենք, որ Կրիշտիանու Ռոնալդուի և Իրինա Շեյկի գեղեցիկ սիրո պատմությունը կարող է ավարտվել իտալուհի մոդել և քաղաքական գործիչ Նիկոլա Մինետիի պատճառով, որը գրավել է ֆուտբոլիստի ուշադրությունն ու սիրտը: