«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը վերջապես ամուսնանում է: Մեր տեղեկություններով, հարսանիքը տեղի կունենա հոկտեմբերի 3-ին, «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում։ Նրա ընտրյալը սփյուռքահայ է՝ նույնպես ՀՅԴ անդամ։ Ի դեպ, Մանոյանը կտրականապես հրաժարվեց այս թեմայով որեւէ տեղեկություն տալ։ Մեզ հաջողվեց միայն պարզել, որ հարսանիքին հրավիրվել են հիմնականում ՀՅԴ անդամներ։
Ի դեպ, մենք ինտերնետում փնտրեցինք պարոն Մանոյանի կենսագրությունը, սակայն պարզվեց՝ դաշնակցականներն իրենց կենսագրական տվյալները եւ հատկապես ծննդյան տարեթիվն էլ են գաղտնի պահում այն չկար անգամ նրա կայքէջում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում