Ռուսական շոուբիզնեսի ներկայացուցիչ Ֆիլիպ Կիրկորովն արձագանքել է այն լուրերին, թե իրենից է ծնվել դերասանուհի Աննա Խիլկևիչի և նրա հայ ամուսնու՝ Արթուր Վոլկովի կրտսեր դուստրը։ Արտիստը խոստովանություն է արել NTV-ի «Ты не поверишь» հաղորդման եթերում.
«Եթե աշխարհում ավելի գեղեցիկ մարդիկ լինեն, դրանից բոլորը միայն լավը կդառնան: Անյան երեխա ուներ, որը նման է արտիստի։ Ինձ համար սա հրաշալի նորություն է»,- կատակել է Կիրկորովը:
Դերասանուհին 2015 թվականից ամուսնացած է հայազգի գործարար Արթուր Վոլկովի (Մարտիրոսյան) հետ։ Զույգը դուստրեր ունի՝ Արիաննան և Մարիան։ Ավագ դուստրը ծնվել է 2015 թվականին, իսկ կրտսերը՝ քրոջից երեք տարի ուշ։
Ավելի վաղ Աննա Խիլկևիչը զայրացրել էր իր երկրպագուներին՝ ղեկին նստեցնելով ավագ դստերը։ Դերասանուհին ի պաշտպանություն հայտարարել էր, որ յոթ տարեկան երեխայի հետ մեքենավարել է դատարկ գյուղով։