«Հրապարակ» թերթը գրում է. «Կիրակի օրը «Ֆլորենս» ռեստորանում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արկադի Համբարձումյանի դստեր նշանադրությունն էր։ Դերժավայի Արկադիի դուստրն ամուսնանում է եղբոր համադասարանցիներից մեկի, Ռուբեն Սիմոնյանի՝ «Բոգո» մականունով հեղինակության որդու հետ, որը նաեւ Սամվել Ալեքսանյանի մտերիմն է։ Նշանդրեքին մասնակցել է մոտ 350 հոգի, բայց ոչ նախագահը, ոչ վարչապետը չեն եղել։ Ի դեպ, փեսայի հոր անվան հետ է կապվում 2010-ին Էրեբունու ակումբներից մեկում ծեծկռտուքը, որն ավարտվել էր կրակոցներով։
Ըստ լրատվամիջոցների հրապարակումների՝ վերջինս նաեւ Փակ շուկայի համար պայքարող ակտիվիստներին էր հետեւում, ամեն ինչ անում, որ «Փակ շուկա» պրոյեկտն իրականություն դառնա։ Սակայն Դերժավայի Արկադիի խնամու ամենակարեւոր ձեռքբերումը, թերեւս, ԼՂՀ անկախության տոնին երկրի առաջին դեմքերի կողքին լուսանկարվելն էր»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում