▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կինն ահազանգում է, որ իր 17-ամյա որդուն ձերբակալել են`Վերնիսաժում հնչած կրակոցների պատճառով

Վերնիսաժի մոտ մի կին լրագրողների հետ զրույցում ասել է, որ իր որդուն՝ 17-ամյա Էդգար Ղալեչյանին այսօր տեղի ունեցած կրակոցների պատճառով ձերբակալել են ոստիկանները: Նրա խոսքով, կրակոցներ են հնչել, իսկ ինքը նկատել է, որ 2 երիտասարդ արագ վազում են: Ըստ նրա՝ այդ երիտասարդները դիմակավորված չեն եղել:

Կնոջ խոսքով՝ ոստիկաններն իր տղային հարցաքննելու համար են ձերբակալել, բայց, ըստ նրա, դա անհասկանալի է, որովհետև բազմաթիվ ականատեսներ են եղել:

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսպիյանն էլ նշել է, որ դեռ վաղ է որևէ բան ասել դեպքի կապակցությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее