▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կիմ Չեն Իրը նախանձությունից կմեռներ, այսպիսի բան Հայաստանի պատմության մեջ չի եղել․ Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօրվա ասուլիսի ժամանակ անդրադառնալով ՏԻՄ ընտրություններին ու դրանից հետո տեղի ունեցող իրադարձություններին՝ ասել է, որ սա «մաստեր կլաս է՝ իշխանությունից խելքը կորցրած բռնապետերի համար. Կիմ Չեն Իրը նախանձից կմեռներ»:

http://asekose.am/filemanager/uploads/2021/01/week-4/robert_qocharyan.jpg

«Նման բան ՀՀ պատմության մեջ չի եղել. այն, ինչ կատարվում է ՀՀ մի շարք քաղաքներում, վարչա-իրավական ատրակցիոն է»,- նշել է Քոչարյանը: Ի դեպ, քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանն, անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուկիսի այս հատվածին, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պրն. Քոչարյանին տեղեկացրեք, որ Պրն. Կիմ Չեն Իրը` նույն ինքը` Կիմ Ջոնգ Իլ-ը, նախանձից չի կարող մեռնել, եթե դա անգամ նախանձ է առ Պրն. նիկոլ փաշինյան: Պրն. Կիմ Չեն Իրն ուղղակի արդեն տասը տարի է` ինչ մեռած է: Իսկ Հյուսիսային Կորեայում իշխում է նրա որդին, որի անունը Կիմ Ջոնգ Ուն է»:

 

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее