Ըստ Կիևից ստացված տեղեկությունների, երեկ Ուկրաինայի մայրաքաղաքում հայի և ադրբեջանցու միջև ծագած կռիվն ու դրա արդյունքում ադրբեջանցու կացնահարումը, ադրբեջանական կողմը փորձում է ներկայացնել իբրև ազգային թշնամանքի հողի վրա ծագած վեճ, մինդեռ իրականում` խնդիրը եղել է կենցաղային:
Asekose.am-ի խնդրանքով Ուկրաինայում ապրող ազգային փոքրամասնությունների մասին տեղեկատվություն տարածող analitika.at.ua կայքի մեր գործընկերները վաղը մանրամասներ կներկայացնեն միջադեպից, ինչի վերաբերյալ այսօր Ուկրաինայում ՀՀ դեսպանատան, ոստիկանության քաղաքային վարչության և Կիևի քաղաքապետարանի մամուլի պատասխանատուները հրաժարվել են տեղեկություն հաղորդել` խոստանալով դեպքի մանրամասները ներկայացնել երկուշաբթի:
Նշենք, որ ըստ ադրբեջանական աղբյուրների` ծննդով Լեռնային Ղարաբաղից Միսակ Խիդիրյանը Կիևում կացնահարել է ադրբեջանցի Էլշան Ազադ Ազիզովին, ով այժմ գտնվում է Կիևի քաղաքային հիվանդանոցում:
Չնայած ադրբեջանական աղբյուրները գրում են, թե բժիշկները ադրբեջանցու վիճակը համարում են կրիտիկական` լուսանկարից դատելով` տուժողն ամենևին կրիտիկական վիճակում չէ :