«Իշխանական վերնախավում այս օրերին թեժ քննարկում են երկրի ներքաղաքական կյանքում վերադասավորումների հարցը: Ընդդիմության և քաղաքացիական շարժումների պասիվությունը, բանակի ու պաշտպանության հարցերի շուրջ համախմբվածությունն ու միասնականությունը իշխանականներին շփոթմունքի մեջ են գցել: Նրանք համոզված են, որ այն կարող է երկար տևել, ուստիև պետք է իրավիճակն օգտագործել ի շահ ներքաղաքական լարվածության թուլացման և իշխանության դիրքերի ամրապնդման:
Չի բացառվում, որ առաջիկայում Հովիկ Աբրահամյանին հանձնարարվի օլիգարխներից մեկ-երկուսին հարկային դաշտ բերելու բեմադրություններ ներկայացնել, մի երկու օրենսդրական մեղմացում անել՝ այդպիսով շահելով հանրության վստահությունն ու ցուցադրելով երկիրը նաև ներքին ճգնաժամից դուրս բերելու կամքը: Այս սցենարի մշակմամբ զբաղված իշխանականները կարծում են, որ արտաքին վտանգի առկայությունը մեծ դիվիդենտներ կարող է բերել իրենց և այս օրերին լուծել առաջիկա ընտրությունների ու իշխանության վերարտադրության հարցը»,–գրում է թերթը։
Ուշագրավ այլ հոդվածներ` «Հրապարակ» թերթի այսօրվա համարում