▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կգնաք ձեր wine party-ներն ու պի*առաս կլուբները, բայց կարելի է չէ՞ ձեզ համար հաշմանդամ դարձածներին մարդու տեղ դնել»

Նկարիչ Գարրի Արզումանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չեմ կարող չասել։
Էսօր խանութ մտնելիս, մի տղա հանդիպեց հենակներով… 90%՝ վիրավորումը պատերազմից (արդեն աչքաչափով եմ իրենց ճանաչում):
Դուռը սենսորային չէր, դժվար էր բացվում, մտնող-դուրսեկողներին էլ պոհույ էր ինքն էլ, իրա հենակներն էլ …
Դուռը բացելուց, աստիճաններով օգնելուց հետո նենց շնորհակալություն հայտնեց, շատ վատ ինձ զգացի։ Ուզում էի ասել ընկեր, էդ իրենք, էդ մենք պետք է քեզ շնորհակալ լինենք, բայց մտածեցի՝ ասածս պաթոսային ու չափից դուրս արհեստական, կենացային կհնչի։
Մի տեսակ ուտող-ուրացող, փուչ մոդայիկ ժողովուրդ ենք դարձել…
Իհարկե կասեք կյանքը շարունակվում ա, բան, կգնաք ձեր wine party-ները, ձեր պի$առաս կլուբներն ու կիսամշակութային միջոցառումները, բայց գոնե կարելի է չէ՞ ձեզ համար/ձեր փոխարեն հաշմանդամ դարձածներին մարդու տեղ դնել …
Իրենց հիմա ոչ մեդալ է պետք, ոչ մեծարում, իրենց մի բան է հիմա պետք՝ որ ընդունեք իրենց այնպիսին, ինչպիսին եղել են պատերազմից առաջ, չնայեք իրենց որպես կես մարդ, բայց գիտակցեք, որ հիմա իրենց ֆիզիկական հնարավորությունները սահմանափակ են…
Էս տղերքին մի ամբողջ կյանք եք պարտք, որ ոչ մի արժույթով, ոչ մի գնով մարել չի հաջողվի»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее