Ժաննա Անդրեասյանը հանցագործությու՞ն է կոծկում
Լոս Անջելեսի քրեական դատարանը պետք է առանձին նիստով քննարկեր բացահայտած այն անճշտությունը, որի
հույսով ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը փորձել էր կեղծելով թաքցնել իր՝ հանցագործության համար դատված լինելու փաստը:
Հիշեցնենք, որ Դիանա Գալոյանը 2017թ.-ին դատապարտվել և բանտ է նստել ԱՄՆ-ում հագուստի խանութից գողություն կատարելու պատճառով:
Սակայն Գալոյանը գրավոր տեքստով ստել էր (պաշտոնեական կեղծիք), թե իբր դա ինքը չէ, որովհետև դատարանի
կայքում իր ծննդյան ամսաթվով Դիանա Գալոյանի վերաբերյալ տվյալներ առկա չեն:
Եվ այսպես, փետրվարի 7-ին Լոս Անջելեսի դատարանը հատուկ նիստ է հրավիրել և վերացրել Դիանա Գալոյանի ծննդյան ամսաթվի անճշտությունը՝ 1980թ.-ի ապրիլ ամիսը ճշգրտելով հունվար , ինչպես կարելի է տեսնել լուսանկարում:
Այժմ յուրաքանչյուր ոք, այդ թվում՝ ԿԳՄՍ նախարարությունից, կարող է զանգահարել Լոս Անջելեսի դատարանի մենեջերի աշխատանքային հեռախոսահամարին (+18189896816) և 1 րոպեում ճշտել ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանի գող լինելու հանգամանքը:
Ի դեպ, դատարանի մենեջերը՝ Սիրանուշ Սահակյանը, ազգությամբ հայ է, այնպես որ կարելի է հարցերն ուղղել նաև հայերեն:
Մինչդեռ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն արդեն 3-րդ ամիսն է ՝ իր ասելով իբր պատասխանի է սպասում ԱՄՆ-ից և դեռ չի ստացել, ինչն առերևույթ հանցագործության մասին է հուշում:
ԿԳՄՍ նախարարը փաստորեն մինչև այժմ կոծկում է ՀՊՏՀ ռեկտորի հանցագործության հանգամանքը՝ մեղքը գցելով ԱՄՆ-ի պետական կառույցների դանդաղ աշխատանքի և պատասխանը ուշացնելու վրա : Եվ սա այն դեպքում, երբ ԱՄՆ-ում քրեական գործերի արձանագրությունները բաց հրապարակային են՝ հասանելի բոլորի համար:
Պատրաստ ենք ներկայացնել նաև հակառակ կողմի տեսակետը կամ կարծիքը։
Դիտեք նաև՝