▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԿԳՄՍ նախարարը չի վստահում ՀՀ կրթական համակարգին. զավակին ուղարկել է արտերկիր սովորելու

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը իր զավակներից մեկի կրթությունը հայաստանյան ԲՈՒՀ-երին չի վստահել եւ ուղարկել է Գերմանիա սովորելու։

Իրականում.am-ն է գրում ու մանրամասնում․ «Մեզ հասած տեղեկատվության համաձայն ԿԳՄՍ նախարարի ամուսինը՝ «Հանրային» ՀԸ աշխատակից Պետրոս Ղազարյանն այս օրերին Գերմանիայում է, հենց այդ հարցերով, դրանով էլ պայմանավորված նրա հաղորդումը եթերում չկա։ Վերջին հարցազրույցը իրականացվել է 4 օր առաջ։

Զարմանալի է, որ Ժաննա Անդրեասյանը լինելով կրթական ոլորտի ղեկավարն ու պատասխանատուն, ըստ էության չի վստահում Հայաստանի կրթական ոլորտին ու բարեփոխումներին, եւ երեխային ուղարկել է արտերկրում բարձրագույն կրթություն ստանալու»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее