Կրթության և գիտության նախարարն առաջին դասարանցիների գրանցման վերաբերյալ հայտարարություն է տարածել. ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է.
«Հաջորդ տարվանից առաջին դասարանցիների գրանցման հայտերը կլրացվեն առցանց՝ բացառելով կոռուպցիոն ռիսկերը և տնօրենների կողմից իրենց լիցենզիայով թույլատրվածից ավելի աշակերտ ընդունելու հնարավորությունը»։
Այս մասին նախարար Արայիկ Հարությունյանը խոսել է ֆեյսբուքյան ուղիղ միացման ընթացքում. մանրամասները՝ տեսանյութում: