▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կեղտոտ, նույնիսկ մաֆիոզ իտալացիներ ենք հա՞, մեզ լքեցիք ամենադժվար ու ծանր օրերին. իտալացին վիրավորված է

Հաղորդավարուհի Աիդա Ներսիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Իտալացի Ֆրանկո Իորիոյի այս գրառումից, որին հանդիպեցի Հարություն Վարդապետ Պզտիկյանի էջում, ուղղակի ցնցված եմ: Խնդրում եմ անպայման կարդացեք, թեկուզ Google -ի օգնությամբ:
Մի քանի մեջբերում՝ իմ թարգմանությամբ.

Եվ այսպես, խորապես վիրավորված բարեկամ Եվրոպական երկրներից, Միացյալ Նահանգներից, որոնք Իտալիայի համար ամենածանր օրերին «չօգնեցին բժշկական սարքավորումներով, նույնիսկ դիմակ չվաճառեցին», իտալացին գրում.

«Շնորհակալություն ձեռք մեկնելու համար: Դուք մեզ լքեցիք ամենադժվար ու ծանր օրերին:


Մենք աղմկոտ, երբեմն կեղտոտ, նույնիսկ մաֆիոզ իտալացիներ ենք հա՞.... Բայց մի մոռացեք, որ մենք ենք ձեզ տվել գիր, գիտություն, ճարտարապետություն, օրենք ու պետականաշինություն, մենք ենք ձեզ տվել արվեստի գլուխգործոցներ, որոնցով լցրել եք ձեր թանգարանները:
Մի օր դուք կրկին կվերադառնաք միջնադար, այն ժամանակ նորից գալու եք մեզ մոտ' քաղաքակրթություն հայցելու:
Իսկ առայժմ խուսափեք աշխարհի ամենագեղեցիկ երկիրն այցելելուց, քանի որ դուք նրան դանակահարել եք թիկունքից, և ձեր ցուցահանդեսներն այցելելիս՝ խնդրում եմ, շրջանցեք իտալացիների գործերը: Մենք բաց ձեռքերով ողջունելու ենք նրանց, ովքեր ամենածանր օրերին մեզ մենակ չթողեցին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее