«Երեկ երեկոյան «Ռոյթերս» գործակալությունը տեղեկատվություն տարածեց այն մասին, որ Հայաստանը 500 միլիոն դոլարի եվրոբոնդ է տեղաբաշխել: Ավելի պարզ ասած՝ ՀՀ-ն եվրոբոնդերի միջոցով նոր՝ կես միլիարդ դոլարի արտաքին պարտք է վերցրել:
Ըստ գործակալության տեղեկությունների, նշված եվրոբոնդերի եկամտաբերությունը, այսինքն այդ նոր պարտքի տոկոսադրույքը, կազմել է 7.5 տոկոս տարեկան, իսկ մարման ժամկետը 10 տարի է: Այլ կերպ ասած 10 տարվա ընթացքում պետք է վերադարձնենք 875 միլիոն դոլար: Սա ամենաթանկ արտաքին պարտքն է, որ երբևէ ներգրավում է ՀՀ կառավարությունը: Ուշագրավ է, որ երեկ կեսգիշերի դրությամբ ոչ ՀՀ ֆիննախը և ոչ էլ ՀՀ կենտրոնական բանկը դեռ պաշտոնապես չէին հայտարարել եվրոբոնդերի տեղաբաշխման մասին: Եթե «Ռոյթերսի» տարածած տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը, ապա մեր համապատասխան կառույցները նոր պարտքի մասին կիմանան լրատվական գործակալություննէ]րի հաղորդումներից»,–գրում է թերթը։
Ուշագրավ այլ նյութեր` «Հայկական ժամանակ» թերթում