«Մեր բիզնես միջավայրն ավելի շատ կերակրող մայրիկի է նման, քան կթու կովի: Եկեք կոռեկտ արտահայտվենք մեր հարկ վճարողների մասին, բիզնեսը կթու կովի հետ չհամեմատենք»,- Էկոնոմիկայի նախարարի ներկայացրած՝ «Գործունեության իրականացման ծանուցման մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծի քննարկման ժամանակ կատակեց ՀՀ վարչապետը՝ հավելելով, որ «գործարար միջավայրի նկատմամբ պետք է հոգատար լինել»: |