▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կենտրոն վարչական շրջանում ևս շարունակվում են մանկապարտեզների և դպրոցների բարեկարգման աշխատանքները. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Երևան քաղաքում մեր փոքրիկների կրթության համար պետք է լինեն լավագույն պայմանները․

Կենտրոն վարչական շրջանում ևս շարունակվում են մանկապարտեզների և դպրոցների բարեկարգման աշխատանքները։

1965թ․ հիմնադրված թիվ 15 մանկապարտեզը վերանորոգումից հետո իր դռներն է բացել 180 փոքրիկների առջև։

Շուտով կբարեկարգվի նաև մանկապարտեզի բակը։

 Կհիմնանորոգվի թիվ 10 դպրոցի տասնամյակներ շարունակ գրեթե կիսաքանդ վիճակում գտնվող մարզադահլիճը:

Կլուծվի թիվ 20 դպրոցի բակի բարեկարգման ու մարզահրապարակի կառուցման հարցը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее