Չնայած Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում հանդես է եկել պարզաբանմամբ՝ իր մասին մամուլում հայտնված ասեկոսեների վերաբերյալ, կայքերը շարունակում են գրել, որ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Իվետա Տոնոյանը վայր կդնի պատգամավորական մանդատը:
armlife.am-ը գրել է, որ Իվետա Տոնոյանն ազատվել է նաև «Կենտրոն» հեռուստաընկերության լրատվականի ղեկավարի պաշտոնից ու նշել է, որ կայքի ունեցած տեղեկություններով՝ հեռուստաընկերությունը կղեկավարի Գ. Ծառուկյանի աղջիկը՝ Գայանե Ծառուկյանը, ով ԱԺ պատգամավոր Դավիթ Մանուկյանի կինն է: Ւսը նույն կայքի՝ ԱԺ-ում Իվետա Տոնոյանին կփոխարինի Հրանտ Դավթյանը, ով եղել է 5-րդ գումարման ԱԺ-ի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր: