▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կենդանաբանական այգում կենդանիների ապօրինի վաճառք է իրականացվում.«Ժողովուրդ»

«Երևանի կենդանաբանական այգու կենդանիների գլխաքանակը տարեցտարի նվազում է: Պաշտոնա­կան աղբյուրներից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ միայն վերջին երկու տարիներին ավելի շատ կենդանիներ են անկել, քան նախորդ տարիներին: 2010 թվականի վերջին կենդանաբանական այգին ունեցել է 256 տեսակի կենդանի և թռչուն, իսկ կենդանիների ու թռչունների գլխաքանակը կազմել է 2807:

Իսկ ահա անցած տարեվերջի դրությամբ Երևանի կենդանաբանական այգում առկա է եղել 149 տեսա­կի կենդանի, որոնց գլխաքանակը կազմել է 854: Ընդ որում, կենդանաբանական այգում կենդանիների գլխաքանակը սկսեց նվազել այն բանից հետո, երբ տնօրեն դարձավ Ռուբեն Խաչատրյանը: Իսկ սա հետևանք է այն բանի, որ ըստ շրջանառվող տեղեկությունների՝ այգում պարբերաբար կենդանիների ապօրինի վաճառք է իրականացվում, ինչն էլ թաքցնելու համար այգու աշխատակիցներն ու ղեկավարությունը հայտարարում են, թե կենդանիները անկել են»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее