«Ժամանակ» թերթը գրում է. «Եթե իշխանության որոշ ներկայացուցիչներ հայտարարում են, որ իրենց համար սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն եւ դրա արդյունքը կենաց ու մահու պայքար չեն, ապա «Այո»-ի շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը կիրակի օրը Գյումրիի իշխանական վերնախավին վստահեցրել է, որ հանրաքվեի դրական արդյունքի ապահովումը իր համար կենաց-մահու հարց է, որ վատ արդյունք ապահովածները դառնալու են իր անձնական թշնամին, ինչը հասկանալի է:
Սահմանադրական հանրաքվեի տապալման դեպքում շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը կարող է հրաժեշտ տալ վարչապետական աթոռին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում