Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը անդրադարձել է Հանրապետության Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի հայտարարությունը։
«Քվեարկության արդյունքների վերահաշվարկ այս պահին իրականացվում է միայն 2 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում` թիվ 2 և թիվ 3:
Թիվ 2 ընտրատարածքում վերահաշվարկի դիմումների քննությանը ներկա է եղել Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձ Ստյոպա Սաֆարյանը, որը հիմա էլ ընտրատարածքում է:
Թիվ 3 ընտրատարածքում վերահաշվարկվել է մեկ տեղամասի քվեարկության արդյունք, որին ներկա է գտնվել է Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձ Կարեն Արշակի Վարդանյանը, ինպես նաև վերահաշվարկվող թիվ 3/33 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ, «Ժառանգություն» խմբակցության կողմից նշանակված Դանիել Իոաննիսյանը:
Ինչ վերաբերում է միասնական ձևաթղթերով ներկայացված դիմումներին, որոնք ստորագրված են թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից, ապա դրանք ոչ թե վերահաշվարկի պահանջի, այլ տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումներ են և կքննարկվեն ԸԸՀ-ներում ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում»,- ասված է ԿԸՀ հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբը հայտարարեց, թե. « Առանց որեւէ հեռախոսազանգով կամ կապի այլ միջոցով թեկնածուին տեղյակ պահելու, առանց թեկնածուի վստահված անձանց ներկայության մի շարք ԸԸՀ-ներում այսօր ժամը 11:00-ից մեկնարկել է վերահաշվարկների գործընթաց»: