▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԿԲ-ն նմանվել է ծառի հետեւը թաքնվող եւ վարորդներին տուգանող ՃՈ ոստիկաններին.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Կենտրոնական բանկը վերջին շրջանում ստուգում է գրավատները, որտեղից ահազանգում են․ «Ամեն տարի ԿԲ-ն հրապարակում էր այն գրավատների ցանկը, որտեղ իրենց ֆինանսական վերահսկողության վարչությունն ստուգումներ պետք է իրականացնի։ Դա նորմալ էր։

Առհասարակ՝ բոլոր ստուգող մարմիններն էլ տարեկան կտրվածքով հրապարակում են այդ օբյեկտների ցանկը, սակայն այս տարի ԿԲ-ն, չհրապարակելով ցանկը, այցելում է գրավատներ, ստուգում՝ փորձելով անակնկալի բերել, տուգանել։ Դա նման է նրան, երբ ՃՈ ոստիկանները ծառի տակ թաքնվում են ու տուգանում վարորդներին»։

ԿԲ-ից ասացին, որ անցած տարիներին նման ցանկի հրապարակումը բարի կամքի դրսեւորում էր, իրենք իրավունք ունեն առանց զգուշացնելու եւ ցանկ հրապարակելու ստուգել ցանկացած գրավատուն»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее