▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կայացել է Նորոյի «Մի անուն» ձայնասկավառակի շնորհանդեսը

 

 

Կայացել է ամերիկաբնակ հայ երգիչ Նորո Կիրակոսյանի` Նորոյի   «Մի անուն» ձայնասկավառակի շնորհանդեսը: 

Երգիչն Asekose.am-ին տեղեկացրեց, որ ձայնասկավառակի ձեռք բերման հետ կապված բոլոր տեղեկություններին հնարավոր է ծանոթանալ Noro.am կայքում. ձայնասկավառակը հասանելի էITunes-ում և  AmaZon-ում: 

Ավելի վաղը Նորոն ներկայացրել էր «Մի անուն» երգի հիման վրա նկարահանած  տեսահոլովակը:  Երգի հետ կապված մեկ այլ պատմություն առնչվում էր ռումինացի պատանի երգիչ Իոնութ Չերչելին, ով գողացել էր Նորոյի երգն ու գրեթե կրկնել նաև տեսահոլովակը:  

3 տարի առաջ Նորոն հանուն սիրո լքեց Հայաստանը  և այժմ բնակվում է Միացյալ Նահանգներում. նրա և Արմինայի պսակադրությունը տեղի է ունեցել  Գլենդելի «Սուրբ Կարապետ» եկեղեցում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее