▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կայացել է «Նախաճաշ 2-ի համար» ֆիմի պրեմիերան

Esyes.am-ը գրում է, որ երեկ` սեպտեմբերի 10-ին, կայացել է «Նախաճաշ 2-ի համար» ֆիլմի ցուցադրությունը, որից հետո իրենց տպավորությունների մասին են կիսվել ֆիլմի դերասաններն. Զառա Արամյանն, ինչպես մյուսները, առաջին անգամ էր տեսնում ֆիլմի ամբողջական տարբերակը: «Շատ թեթև, շատ լավ, առանց ավելորդ հահա-հիհի-ի, ճիշտ, տեղին ֆիլմ է: Հուսով եմ՝ հանդիսատեսի համար էլ հաճելի, լավ, թեթև և հանգիստ կինոնկար կլինի Թեև այն փառաբանում է, որ չի կարելի ստել, ես, որպես կին, պետք է ասեմ` միշտ չէ, որ 2×2-ը 4 է:),- ասել է  Զառան և հավելել, որ իր կերպարն իր հետ ոչ մի կապ չունի:)

Իսկ Հարություն Մովսիսյանն ասել է, որ ֆիլմի միջոցով մի բացահայտում է արել իր համար: «Ես հասկացա, որ տրագիկոմիկ դերասան եմ,- ասաց նա և ավելացրեց, որ շատ լարված է  դիտել ֆիլմը, քանի որ սովորաբար ֆիլմը գնահատում է ժողովրդի արձագանքով: -Այսօր այստեղ շատ խստապահանջ հանդիսատես էր, քանի որ քաջածանոթ է կինոյին, արվեստին: Շատ եմ կարևորում նաև ժողովրդի կարծիքը, հուսով եմ՝ կհավանեն: Ամեն դեպքում այս ֆիլմում կա բարություն և չկա կոմերցիա»:

Ֆիլմի երաժշտության և սաունդթրեքի հեղինակ Արսեն Գրիգորյանն էլ նշել է, որ  մի շնչով է դիտել ֆիլմը. «Շատ լավ, շատ թեթև ֆիլմ էր, որը մի շնչով դիտեցի: 

 

Առավել մանրամասն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее