▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կախարդական փայտիկի» զորությունը միայն մայրաքաղաքի մի քանի սուպերմարկետների վրա է տարածվել. «Հրապարակ»

«Պարզվում է՝ վարչապետի «կախարդական փայտիկի» զորությունը միայն մայրաքաղաքի մի քանի սուպերմարկետների վրա է տարածվել: Մարզերը դրանից դուրս են մնացել՝ մեծ մասամբ ոչ մի գների իջեցում էլ տեղի չի ունեցել: Հանրապետության տարբեր մարզերի քաղաքներից ահազանգեր ենք ստանում, որ իրենց մոտ գները բարձրացել են ու այլևս չեն իջել: Երեկ էլ Աշտարակից եղավ հերթական ահազանգը: Աշտարակցիները նեղսրտած են, որ եթե որոշ բնակավայրերում ինչ-որ չափով գների իջեցում էլի հատուկենտ եղել է, ապա Աշտարակում ու դրա հարակից գյուղերում խայտառակ վիճակ է: Ամեն ինչի գինը չափազանց թանկ է: Մարդիկ հատկապես բողոքում են ամենօրյա օգտագործման ապրանքների գներից, մասնավորապես՝ հացի, որ ստիպված են ամեն օր գնել: Հացի 1 կգ-ն Աշտարակում 70-100 դրամի չափով թանկացել է, 1 կգ լավաշն էլ՝ 100-150 դրամով: Աշտարակցիները դա պայմանավորում են նրանով, որ քաղաքում հաց արտադրող ընդամենը մի քանի ընկերություն կա»,–գրում է թերթը։

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ» թերթում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее