▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կաթողիկոսի մասին զրպարտությունների ոճին, որի դրդապատճառներն ընկալելի են, պետք է վերջ տրվի. Տեր Վահրամ

Համացանցում կրկին հղում անելով ԱՄՆ-ում բնակվող Արա Մանուկյանին. տեղեկությունն էր տարածվել, թե Ամենայն Հայոց Կաթողիկոսն ամուսնացած է և աղջիկներ ունի: 

Մայր Աթոռի և Վեհափառի նկատմամբ հերթական ապատեղակտվություն տարածող  նյութի վերաբերյալ` Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսի մամլո դիվանի պատասխանատու Տեր Վահրամ քահանա Մելիքյանը Asekose.am-ին ասել է.

-Նախորդիվ այս կայքի տարածած նյութերի վերաբերյալ կարծիք արտահայտվել է, ինչ վերաբերում է հերթական տեսանյութին, բացարձակ անհեթեթություն է: Ցավալի է, որ գտնվում են անձինք, որ ականջ են դնում նման բարբաջանքներին, և կառույցներ, որ ինչ-ինչ նպատակներից դրդված գիտակցաբար ոչ միայն նպաստում են դրանց տարածմանը, այլև ջանում են արհեստական լարվածության և անհանդուժողականության մթնոլորտ ձևավորել: Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Մայր Աթոռ Ս. Էջմիածնի անցնող տարիների գործունեությունը տեսանելի է ամենքին: Իսկ զրպարտությունների ոճին, որի դրդապատճառները ևս ընկալելի են, պետք է վերջ տրվի:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее