«Կեղծ արժեքներ» շարքի սկսման առաջին օրվանից մի խումբ Մայր աթոռում աշխատող անձինք սկսել են մեղադրել «Չենք լռելու»-ին կաթողիկոսին զրպարտելու մեջ: Այս մասին Asekose.am-ին հայտարարեց չլռող ակտիվիստ Նարինե Ասլանյանը, որը խոսքը բերում ենք առանց խմբագրման: Նշենք, որ նրա արտահայտած տեսակետները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության կարծիքի հետ:
«Բանը հասել է նրան, թե ինչո՞ւ մենք շնորհակալություն չենք ասում սարերում գտնվող վանքերի վրա թքած ունեցող կաթողիկոսին նրա համար, որ նա, իբր, «ազատել է Վահագն Չախալյանին»: Ափսոսում եմ, որ «Չենք լռելու»-ի իմ համախոհները չեն համաձայնվում իմ առաջարկին՝ «Կեղծ արժեքներ» շարքի ամեն թողարկման մեջ կոչ անել սփյուռքահայությանը որևէ գումար այլևս չտալ հանցագործ կաթողիկոսին, այլ ուղղել այն անապահով ընտանիքներին:
Ինչ վերաբերում է Վահագն Չախալյանի ազատման հարցին, ապա նույն հաջողությամբ կարելի է ասել, որ նրան «Չենք լռելուն» է ազատել: Ի դեպ, մեր նախաձեռնությունն, ի տարբերություն տխրահռչակ կաթողիկոսի, մի քանի անգամ բարձրացրել է Չախալյանի ազատման հարցը: ՈՒ դա հիմա չէ, երբ Չախալյանն ինքն իրենով էլ կազատվեր, այլ այն ժամանակ, երբ կաթողիկոսը Իլյա Երկրորդի առջև կապիկություն էր անում ու նրա հետ «բլատնոյ» էր խոսում: Խնդրում ենք Ձեզ տեղադրել նաև այդ տեսանյութը, թե չէ ոմանք, ըստ երևույթին, մոռացել են, թե ինչ ողբերգություն է եկել Հայ առաքելական եկեղեցու գլխին 1999 թվականին:
Կաթողիկոսը թող Իլյա Երկրորդի հետ «բլատնոյ» խոսելու ժամանակ Վահագն Չախալյանին ազատեր. Չենք լռելու
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet