Մաքսային միության կողմնակիցներն ունեն իրենց դիրքորոշումներն ու արդարացումները. ոմանք միամտաբար շատ բան հիմնավորում են ղարաբաղյան խնդրով և Հայաստանի սահմանների պաշտպանությամբ...
Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ պատմության ընթացքում ոչ մեկ անգամ ենք բախվել ռուսական «հավատարմության» դառը դասերին: Խոսենք միայն տնտեսության «լեզվով»: ՄՄ-ն առաջարկում է մեկ միասնական արժույթ, որն, ամենայն հավանականությամբ, դառնալու է ռուբլին: Իսկ սա նշանակում է Հայաստանում աղքատության ծավալների կտրուկ աճ, տնտեսության բացարձակ քայքայում: Բացատրեմ միտքս: Հայաստանի բանկավարկային համակարգը շատ ավելի առաջավոր է, քան Ռուսաստանինը: Հայաստանը մոտեցել է եվրոպական ստանդարտներին:
Մինչդեռ միասնական արժույթի դեպքում, Հայաստանի ֆինանսական կառույցները պիտի ռեգրես ապրեն և համապատասխանեցվեն ռուսականին, տեղի է ունենալու գների անօրինակ աճ: Հայաստանի ՀՆԱ-ն մի քանի անգամ ցածր է ռուսաստանյանից: Ուրեմն, կատարյալ աղքատություն և ավեր է սպասվում մեզ...