«ՀՀ-ն տարածաշրջանում ամենացածր վարձատրվող երկիրն է, անօրինական է տրանսպորտի ուղեվարձի բարձրացումը, իսկ այս ընդվզումը օդի և ջրի պես անհրաժեշտ է»,- լրագրողների և ցուցարարների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:
Ապա, տեղեկանալով, որ բերման են ենթարկվել 4 ակտիվիստներ` խոստացավ Զարուհի Փոտանջյանին ուղարկել ոստիկանություն:
Ա. Բախշյանը հորդորեց ժողովրդին` պայքարել իրենց իրավունքների համար.
«Չպետք է դադարել պայքարելուց, թե չէ կասեն` էս չե՞ք, լավ էլ վճարում եք»: