▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարսի զորավարժությունների տեխնիկական բնութագրից դատելով՝ սա ևս հարձակվողական բնույթի է

Ռազմագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կարսի զորավարժությունների տեխնիկական բնութագրից դատելով՝ սա ևս հարձակվողական բնույթի է։ Ընդ որում՝ սա ոչ թե բլից կրիգի նմանվող է, այլ երկարաժամկետ ռազմական գործողությանը բնորոշ զորավարժություն է։

Չնայած այն բանին, որ զորավարժությունները համարվում է թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություն, բայց այն ավելի շատ կարելի է համարել թուրք-նախիջևանյան, քանի որ միայն Նախիջևանում տեղակայաված կայազորն է մասնակցում։

Ադրբեջանում որքան էլ փորձեն ներկայացնել թուրք-ադրբեջանական, միևնույն է թուրքական մամուլն այն ներկայացնում է թուրք-նախիջևանյան։ Թուրքիան իր արևելյան սահմանին նման տեխնիկական բնութագրով զորավարժություն անցկացնելու պրակտիկա չի ունեցել։ Ճիշտ է նախկինում ևս անցկացվել են զորավարժություններ, բայց բացառապես եղել է հետևակի կամ հատուկ նշանակության ուժերի մասնակցությամբ և Բաքվից ժամանաց ԶՈւ-երի ներգրավվմամբ։

Բավականին ուշագրավ նուանսներ կան այստեղ, որոնք պետք է մանրազնին վերլուծվեն»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее