Սրանից մի քսան տարի առաջ մի ֆիլմ եմ նայել «Ստրիփտիզ» անունով, բայց դա Դեմի Մուրի խաղացած համանուն ֆիլմը չէ: Ուրեմն մի մոլագար մտնում է ստրիփ ակումբ ու բոլոր հաճախորդներին ու ստրիփտիզ ակումբի աշխատակազմին պատանդ վերցնում ու ինչ ուզում է անում է նրանց հետ: Միայն վերջում մի «ակնոցավոր» խեղճ ու անճար հաճախորդ կատաղությունից վերցնում ու սպանում է ստրիփտիզում գտնվողների «հնազանդությունից» զգոնությունը կորցրած մոլագարին: Ու մոլագարը արտասանոմ է մի նախադասություն, որ մինչ այժմ չեմ մոռացել.- «Այս ակնոցավոր ապուշը սաղիցդ ավելի տղամարդ դուրս եկավ» : Հիմա ինչ եմ ուզում ասել, կարողա վերջում պարզվի, որ էպոսագետը բոլոր թեկնածուներից ամենաազնիվն ու համարձակն է, իսկ մենք` ֆիլմ դիտողներս ամենաքիչը նրանից էինք «հերոսություն» սպասում: Ճ
Առաքել Սեմիրջյանի գրառումը` ֆեյսբուքյան էջից