▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարող է նորից միջկլանային պայքար սկսվել Գրիգորյանների և Ղուկասյանների միջև. «Հրապարակ»

«Գյումրու մեր աղբյուրները վստահեցնում են, որ Մարտուն Գրիգորյանի վերջին ակտիվացման ֆոնին հանրապետության երկրորդ քաղաքում կարող են նորից միջկլանային բախումներ սկսվել Գրիգորյանների և Ղուկասյանների միջև, որի առիթը, ամենայն հավանականությամբ, գոլդ համարվող թիվ 34 ընտրատարածքի մանդատն է լինելու:

 

Գյումրեցիների ներկայացմամբ, Վարդան Ղուկասյանի և Մարտուն Գրիգորյանի շանսերը մոտավորապես հավասար են: Ղուկասյանի կողմնակիցները պնդում են, սակայն, որ երիտասարդ ԲՀԿ-ականի ռեյտինգը նոր է բարձրացել՝ Գյումրու վերջին դեպքերի ժամանակ ունեցած դերակատարման հետ կապված, ի տարբերություն Վարդան Ղուկասյանի, որի վարկանիշը միշտ էլ բարձր է, և որ Մարտունը փչացրեց իր բավական հաջող շոուն՝ վերջին պահին հավաքված ժողովրդին դիմելով «հարգելի ընտրողներ» և դրանով ցույց տալով, որ ինքն այդ ողբերգությանը վերաբերվում է որպես նախընտրական միջոցառման: Շատ գյումրեցիների էլ զայրացրել է պատգամավորի այն արտահայտությունը, թե ռուսները քաղաքում իրենց վատ են պահում, շրջում են ավտոմատներով զինված, հարբած, մասնավորապես խրախճանքների վայրերում, և դա այն դեպքում, երբ քաղաքի բոլոր նման վայրերը պատկանում են իրենց, և ռուսների խրախճանքներից հիմնական շահողը հենց Մարտունն է»,–գրում է թերթը։

 

Ուշագրավ այլ նյութեր`«Հրապարակ» թերթում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее