«Առավոտ» թերթը գրում է.
«Փարքինգ սիթի սերվիսը», որն ի սկզբանե կոչված էր ավտոկայանատեղիի ծառայություն մատուցելու, աստիճանաբար փոխում է բիզնեսի ուղղությունը:
Այս ընկերության «կարմիր գծերը», որոնք քաշված են մայրաքաղաքի փողոցներով մեկ, վերածվել են բացօթյա «մինի» շուկաների: Ով վաճառելու կամ վարձակալության տալու շարժական գույք ունի, բերում՝ կանգնեցնում է «կարմիր գծերում»՝ այդկերպ սահմանափակելով մյուս վարորդների՝ այս վճարովի ավտոկայանատեղիից օգտվելու իրավունքը:
Մաշտոցի պողոտայի՝ Մարգարյան հիվանդանոցի դիմացը՝ երկայնքով, օրը 24 ժամ շարված են վարձակալությամբ տրվող մեքենաները: Քիչ այն կողմ էլ վաճառվող ավտոմեքենաների «շուկան» է: Պատահում է դրանց թիվը հասնում է տասնյակների: Էլ ինչի՞ մարդիկ գնան հասնեն Նուբարաշենի ավտոշուկա, օրերով կանգնեն ու տեղի փող մուծեն, որպեսզի ավտոմեքենան վաճառեն, եթե կարելի է վաճառքի ենթակա իրենց ավտոմեքենաները հենց մայրաքաղաքի կենտրնում ցուցադրել, բացի այդ «կարմիր գծերում» ավելի ապահով է, ու տարեկան վարձը մուծելու դեպքում էլ՝ էժան»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
«Կարմիր գծերը» սկսել է ավտոշուկայի ծառայություն մատուցել. «Առավոտ»
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet