Այ ըսենց երկարատեւ, ծանր, մաշող մարտավարություն էի ընտրել ընդդեմ ԲՀԿ գովազդային իմ պայքարում:
Սա իմ` ֆեյսբուքյան-պաշտոնական պատասխանն է Չեմբերլինին, որը մի քանի անգամ կթարմացնեմ, որից հետո ինձ պիտի նայեք Արմենիայով /էս մասին էլ առանձին <հայտարարությամբ>հանդես կգամ/:
Ուստի` ուշադրություն:
Նախ` Տիգրան Ուրիխանյանին ասեմ. Տիգրան ջան, էս անգամա գովազդն էս ինչ ղդար լավիկն էր: Հասկանում ես, մի ողջ կուսակցություն, որն էս ազիզ օրով Բրյուսելում ճակատագրական հանդիպումների է, Հայաստանում մնացած իր ողջ մարմնով
պայքարում է անհատ լրագրողիս դեմ:
Եւ ես ուրեմն, պաշտոնապես հայտարարում եմ` շոյված եմ, շոյված եմ, շոյված եմ: Անպատմելի: Հանաք բան չի. սույն կուսակցությունն ունի` ա/. 450 հազար անդամ: բ/.Երկրորդ քաղաքական ուժն է Հայաստանում: գ/. Շուտով նախագահի թեկնածու կունենա: դ/.Որն էլ հնարավոր է դառնա ՀՀ նախագահ: Բաաա~: ե/.Ունի հինգ հարյուր հազար անդամ, եւ բոլորով ոտքի վրա այսօր պայքարում են իմ դեմ:
Մերսի~ի~ի~: Ծ`ափ-ծ`ափ-ծ`ափ: Առաջ ձեռքերը, հետո ոտքերը` ծ`ափ-ծ`ափ-ծ`ափ:
Հ.Գ. Հարգարժան պարոն Ուրիխանյան, ես շատ լավ հասկանում եմ, թե ձեր գրի հետուում ում սուբլիբացիան է թաքնվել. Եկեք ազնիվ լինեմ ձեզ հետ եւ ասեմ. ամեն անգամ ձեզ նետում են լրագրողների հետ տետատետ պայքարի` փորձելով մեր <գովազդելու> հաշին իրենց ձեռքերը տաքացնել: Որպեսզի փոխադարձենք, ձեզ իզգոյացնենք, նկատել եք` իրենք երբեք նման խաղի մեջ չեն մտնում:
Ոչ իրենց, ոչ ձեզ հետ չեմ մտնելու այդ խաղի մեջ: Չեմ անելու այն, ինչ պրոեկտը կազմողներն ուզում են ստանալ ինձնից: Պահպանելու եմ ձեզ, ինչպես պահպանում եմ Գագիկ Ծառուկյանին, որովհետեւ իր երեսին ասում եմ ճշմարտությունը, ինչը ոչ ոք չի անում ձեզ մոտ եւ ընդհնարապես, ինչի համար ինքն առնվազն պետք է շնորհակալ լինի ինձ:
Եւ ուրեմն Տիգրան Ուրիխանյան, ինչպես աշխատել եմ ձեզ հետ` նորմալ, քաղաքակիրթ /չեք կարող չէ ասել. գտեք ձեզ մեջ այդ ուժը ասելու, որ` այո, այդպես է/ շարունակելու եմ աշխատել նույն կերպ:
Անշարժը ես եմ. իմ շուրջն է շարժումը տեղի ունենում:Իմացեք: Պատճառն էլ չեմ ասի:
Կանխավ շնորհակալություն: Բոլորիցդ: Իմ Աստվածն ասում է` շնոհակալություն հայտնիր նրանց, ովքեր քեզ թշնամություն են ուզում անել:
Հայտնում եմ:
Կարմենը` Ուրիխանյանին. Մերսիիի~, ծափ-ծափ-ծափ, առաջ ձեռքերը, հետո ոտքերը` ծափ-ծափ-ծափ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet