Գնացել էի միտինգ, դրա համար չկայի:
Ասի` գնամ, մի անգամ տեսնեմ, քան թե հազար անգամ ուղիղ միացումով լսեմ:
Գնամ, մոտիկից տեսնեմ Րաֆֆու Կարին որդուն:
Գնամ`մոտիկից ճշտեմ` Ժառանգությունը դուրս ա? գալիս ԵԺԿ-ից, ինչ ա ասում Րաֆֆին ԵԺԿ-ին, առավոտից էն էի լսում, որ Մարտենսը ուժեղ ջղայանցել` բերանն ինչ եկել, ասել է Րաֆֆին:
Կարինին զրուցի քաշել չստացվեց, հեռվից հետեւում էր ինձ. մոտեցա, հարցրի` կարդեցել ես գրածս, մտքում ժպտաց, ասաց` չի կարդացել, բայց` պատմել են.
-Դե խոսա,- ասի:
Ասաց` բա չես ասել ես լուռ եմ հետաքրքիր:
Ու լռեց:
Ստյոպը չկար: Միտինգին: Ես պտի Ստոյոպային հարցնեի` խի ես մեր Ստյոպ, աներձագին մոռացել, կպել էդ խեղճ Մարտենսի ջանին:
Ասին` գիշերը չի քնել, գնաց քնի:Միտինգի ժամին?:
Լավ կլիներ? ժողովուրդն էլ քներ, չգար միտինգ:
Չնայած կարող է Ստյոպի ոչ թե քունն էր տանում, այլ` սոված էր:
Հա, էն էի ասում, որ էդ Մարտենսը շատ ջղայնացած ա. սպասում ա` Ժառանգությունը դուրս գա ԵԺԿ-ից: Զի իրեն պահում է ոչ որպես արեւմտյան պրոեկտ:
Լրիվ ուրիշ տպավորություն են ստանում Ժառանգությունից: Յուրոփում: Մտածում են` թող ջղայնանա Ժառանգությունը, գնա քնելու... կներեք` դուրս գա ԵԺԿ-ից:
Մարտենսը տարի ու կես ժամանակ ունի` Ժառանգության հետ կռիվը <տրամաբանական ավարտին> հասցնելու:
Բայց դե` ասում եք էլի:.
Սա Ժառանգության <զապդնի> ֆրոնտում:
Ժառանգությունը Սերժի ֆրոնտը թողել, էսօր էլ Հրայրին` Թոմվասյան ասաց. ֆրոնտեմ քեզ. Հրայր: Այն է` ցավ եմ ապրում քեզ համար:
Ախր ժող, Հրայրը ու Վարդան Պողոսյանը դատական երեք ատյաններում` 2002.թվին պաշտպանում էին Րաֆֆուն` Ռորբերտ Քոչարյանից ու Լեւոն Տեր-Պերտրոսյանից. զի նրանք Հայաստանի քաղաքացիություն չէին տվել Րաֆֆուն: Հրայրը`մի ուժեղ` դոշ տված էր պաշտպանել:
Վերջին ֆրոնտը, որի դեմ պայքարեց երեկ Րաֆֆին. հայ եկեղեցին էր:
Օրվա վերջում հայր Կոմիտասը ծոմի մեջ եղող յուր որդու`Րաֆֆու ձեռը բռնած զրուցում էր:
Րաֆֆին կամ չէր լսում նրան, կամ հոգնած էր... կամ էլ քունն էր տանում:
Լրագրող Կարմեն Դավթյանի գրառումը
Ֆեյսբուք