Էկոնոմիկայի նախարար Սուրեն Կարայանը կառավարության նիստի ընթացքում փորձում է կատակել՝ ասելով, թե ինքը հարցը կարճ ներկայացնելուց է հաճույք ստանում... Հիշեցնենք, որ մինչ այդ վարչապետը նախարարներին խնդրել էր զեկուցելիս լինել մաքսիմալ լակոնիկ, որովհետև պետք է հասցնել ներկա գտնվել ԱԺ քվեարկությանը: Դրանից հետո նախարարներից մեկը՝ Դավիթ Լոքյանը,զեկույցի ընթացքում ասել էր՝ շարունակի՞, թե կանգ առնի, ժամանակի սղությամբ պայմանավորված: Վարչապետն էլ հարցրել է. «Իսկ դուք ինչի՞ց եք հաճույք ստանում»: Լոքյանը պատասխանել էր. «Չշարունակելուց»: «Ուրեմն էդ արեք»,- ասել էր Կարեն Կարապետյանը:
Տեսանյութը՝ Հայկական Ժամանակ կայքից