Հասարակության կողմից ճանաչված մարդիկ, այդ թվում երաժիշտները, դերասաններն ու հաղորդավարները, գիտեն և գիտակցում են, որ հանրությանը հետաքրքրում է ոչ միայն իրենց ստեղծագործական, այլև, ու երբեմն ավելի շատ, անձնական կյանքը:
Ինչպես գրում է Բռավո.am-ը, վստահելի աղբյուրներից հայտնի է դարձել, որ հաղորդավարուհի Կարինա Դանիելյան արդեն որոշ ժամանակ հանդիպում է Տիգրան անունով մի երիտասարդի հետ: Այս երկուսի սովորականից ջերմ հարաբերությունների մասին կարելի է կռահել նաև նրանց համացանցային էջերում տեղադրված լուսանկարներից, որտեղ գրկախառնության տեսարաններով պատկերներ էլ կան:
Ավելին, զույգն «օրինականացրել» է հարաբերությունները «Ֆեյսբուք»-ում` փոխելով կարգավիճակը և նաև այդ կերպ հայտնելով սիրային կապի մասին: Կարինա Դանելյանն այս թեմայով պարզաբանումներ դեռևս չի տվել: