▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կարգին սքեթչ շոու»-ն այլևս չի հեռարձակվելու

Բուռն արձագանքով մեկնարկած «Կարգին սքեթչ շոու»-ն, մի քանի ամիս տևած նկարահանումներից հետո, այլևս եթեր չի հեռարձակվելու: Ըստ Asekose.am-ի ունեցած տեղեկությունների` պատճառը ցածր վարկանիշ ունենալն է: Լուրի իսկությունը ճշտելու համար, Asekose.am-ի թղթակիցը փորձել է կապվել հումորիստ, դերասան Անդրանիկ (Անդո) Հարությունյանի  հետ, ով պատասխանել է.

«Ոչ, պատճառը վարկանիշը չէ: Ուղղակի նյութ չկա այլևս: Ինչ վերաբերում է վարկանիշին, մեր հաղորդման վարկանիշը բավական բարձր է եղել, ինձ թվում է հեռուստադիտոներն էլ այցելելով համացանց և դիտելով մեր հաղորդման դիտումների քանակը` կհամոզվեն դրանում: Այստեղ պարզապես անեկդոտ չլինելու խնդիրն է»:

Հումորիստը ավելացրել է նաև, որ առաջիկայում սպասվում են էլ ավելի հետաքրքիր նորություններ Անդո-Ռաֆո զույգից:

Իսկ այն հարցին` արդյոք հնարավոր է, որ որոշ ժամանակ անց կրկին հեռուստաէկրաններին հայտնվի «Կարգին սքեթչ շոու»-ն, Անդոն պատասխանել է.

«Չեմ կարծում, ընթացքը ցույց կտա: Թող հետագայում ինչքան հնարավոր է շատ անեկդոտներ ծնվեն և ապագայում անպայման կլինի, ինչ խոսք»:

Հիշեցնենք, որ «Կարգին սքեթչ շոու»-ն արժանացել է բավական շատ բացասական քննադատությունների: Անկախ Հայաստան ֆեյսբուքյան խմբում հայտնվել էր մի գրառում, որում ասվում էր, որ կարգին սքեթչը երբեք «Կարգին հաղորդում» չի դառնա, ինչպես նաև որ «Կարգին սքեթչ շոու»-ն անմակարդակ, գռեհիկ, անտաշ ու հակադաստիարակչական հաղորդաշար է:

 

Հեղինակ` Սաթենիկ Խաչատրյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее