▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կարգին» Հայկոն ու Մկոն չեն բաժանվի

Այն մասին, որ «Կարգինի» տղաները` Հայկ Մարությանն ու Մկրտիչ Արզումանյանը, բաժանվում են, առաջին անգամը չէ, որ լսում ենք: Սակայն վերջերս տղաներն ավելի հաճախ են առանձին ներկայանում, ինչը կրկին տարատեսակ խոսակցությունների առիթ է տվել: Հիմա ի՞նչ, Հայկոն ու Մկոն իսկապե՞ս բաժանվում են, թե՞... Հարցի վերջնական պատասխանը ստանալու համար «Ժողովուրդ» թերթի թղթակիցը դիմել է Մկրտիչ Արզումանյանին, որը պարզաբանել է. «Մենք շատ երկար տարիներ միասին աշխատել ենք ու դեռ շատ բան ունենք միասին անելու: Պրոյեկտներ կան, որտեղ ես ինձ չեմ պատկերացնում, դրա համար էլ չեմ մասնակցում, եթե Հայկին հարմար է, ինքն է մասնակցում: Կլինեն տարբեր նախագծեր, որտեղ միայնակ հանդես կգանք` առանձին-առանձին, բայց դա չի նշանակում, որ մենք դադարել ենք միասին աշխատել»: Մկոն հերքել է նաև լուրերն այն մասին, որ իր և Հայկի միջև կոնֆլիկտ է ծագել. «Ի՞նչ կոնֆլիկտ, նման բան չի եղել: Մենք շարունակելու ենք մեր համատեղ աշխատանքները, մոտ ապագայում էլ նոր ծրագրեր ունենք, որոնք կներկայացնենք: Ես կարծում եմ` նման խոսակցությունները սկսվեցին այն ժամանակ, երբ Հայկը մեր գործերով գնացել էր Ամերիկա: Հիմա Հայկն այստեղ է, ինչպես տեսնում եք, կրկին նկարահանվում ենք: Հավատացնում եմ` ոչ մի խնդիր չունենք»:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее