▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարգին Հայկոն ՄՄ-ում Հայաստանի երկրորդական դիրքի մասին. И смех и грех

Դերասան Հայկ Մարությանը (Կարգին Հայկոն) ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մենք ստեղ մի այլ կերպ խառնվել ենք իրար, քննարկում ենք լավ էր, թե վատ, որ մտնում ենք Մաքսային միություն, էլ ինտերվյուներ, էլ ամենաբարձր պաշտոնյաների մակարդակով մեկնաբանություններ, էլ պարզաբանումներ, էլ կարծիքը արագ փոխելներ, էլ վեճեր, էլ բողոքի ակցիաներ, էլ եվրոպացիներին մերժել։ Դու մի ասա մեզ չեն էլ վերցնում, հըլը դրա մասին էլ իրենց առաջին ալիքով հեգնանքով հայտարարում են!!!

Եթե անգամ մեկնաբանի ասածները չեն համապատասխանում Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշմանը, ապա տեսանյութի արհամարհական ոճից կարելի է գուշակել Հայաստանի երկրորդական դիրքը այդ միությունում։

Հ.Գ.

Մեր «մտերիմ» «բարեկամ» ռուսները այս իրավիճակի համար լավ արտահայտություն ունեն՝ «И смех и грех»»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее