▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարևորը, թե որքան «հավատարիմ» եք ՍԱՍ-ին. mitk.am

mitk.am-ը, հիշեցնեով, որ նյութ էր հրապարակել` Ով է Արտակ Սարգսյանը, նշում է, որ   ստացել է ոմն Անեթի արձագանքն այդ հրապարակմանը: 

Այն` կարող եք կարդալ ստորև.

 

Անկեղծ ասած ես բախտ եմ ունեցել աշխատել հայաստանյան խոշորագույն ընկերություններից 7-ում, սակայն, անկախ բոլոր բացասական երևույթներից, ինչ անցել են գլխովս այդ ամբողջ ընթացքում, որևէ կազմակերպություն այնքան խոսելու “մուսա” չի արթնացրել մոտս, ինչպես դա արեց ՍԱՍ գրուպը:

ՍԱՍ գրոուպ ընդունվեցի աշխատանքի ոչ վաղ անցյալում: Սկզբից ամեն ինչ նորմալ էր, եթե հաշվի չառնենք, որ աշխատում էի շաբաթր 6 օր, առանց տոն ու հիշատակերի օրերին հանգիստյան օրեր ունենալու հնարավորության: Նախապես ասվել էր, որ արձակուրդը 14 օր է, և ոչ մի օր ավել:

Մի քանի բառով ասեմ ընդհանուր խախտումների մասին: Ներմուծվող ապրանքների բոլոր ինվոյսները կեղծվում են, իջեցվում են ինքնարժեքները, որ մաքսայինում քիչ հարկ ու քիչ կոմիտեի պետի վճար մուծեն: Լավ, էդ ոչինչ, մեկ է, էդ գումարը գնում է ոչ պակաս մի այլ պոռնիկի գրպանը: Անընդհատ կատարվում է ժամկետանց ապրանքի ժամետների թարմացում, ու դա հիմանականում կատարվում է շատ թանկ` եվրոպական ապրանքների համար, որոնք բացառապես վաճառվում են ՍԱՍ սուպերմարկետների ցանցում: Այսինքն, հաշվի առնելով որ ՍԱՍ մարկետների ամենաթանկ ապրանքները հենց գնում են էդ կոկորդիլոսի շրջապատի մարդիկ, ոչ հասարակ քաղաքացիները, հենց նրանք էլ ուտում են ժամկետանց սնունդը: Թեպետ` ժամկետները թարմացվում են անհաջող վաճառվող թանկ ու էժան բոլոր ապրանքների համար: Չմոռանամ ասել, որ ՍԱՍ-ը պարբերաբար “քցում” է հիմնականում եվրոպական պարտնյորներին, չի վճարում ապրանքի դիմաց և պաշտոնապես փակում է ՍՊԸ-ն, ու բացում է նորը, որ պոչը չգտնեն, այսպիսով` լրջորեն խաղում է Հայաստանի իմիջի հետ` արտաքին աշխարհի բիզնես միջավայրում:

Քաղաքապետի ընտրութուն

… Հետագայում պարզվեց, որ Արաբկիրի բնակիչ լինելը մեծագույն առավելություն է ՍԱՍ ընդունվելիս, քանի որ դիմացը ընտրություններ կան: Իսկ կոկորդիլոսը 4-րդ ընտրատարածքի նայողն է:

Քաղաքապետի ընտրություններին մեծագույն աժիոտաժ էր սկսվել, քանի որ նախագահականի ժամանակ ՍԱՍ-ի Արտակը տանուլ էր տվել, այսինքն` Արաբկիրը դեմ Էր քվեարկել Սերժիկին: Այս անգամ, Արտակն իր առջև խնդիր ուներ ապացուցելու իր հլու – հնազանդությունը ու հավատարմությունը թագավորին: Մինչ ընտրությունը մեզ` աշխատողներիս ոչխարների պես հավաքում էին ժողովների, որոնք հիմանականում վարում էր ՍԱՍ-ի կադրերի բաժնի պետը` աշխարհիս երեսին ամենից տհաս, տգետ, վուլգար, կոմայգու տրանսվիստիտներից առավել բարոյազուրկ մի “կին”, որին բոլորը գիտեն: Մեջբերմ ժողովի գաղափարախոսությունից մի հատված.

- Կարևոր չի ինչքան լավ եք աշխատում դուք, ուր եք ավարտել, կարևորը, թե որքան հավատարիմ եք ՍԱՍ-ին, ու ինչքան ձեն կարաք վիզ դնեք: Եթե ձեն չբերեք, ուրեմն` ոշ մի բան եք ֆիրմայի համար: Համ էլ դուք գիտեք ՍԱՍ-ը ընտանիք ա, ով իրա համար վիզա դնում, շահում ա, օրինակ նայեք Մարինկային, իրան Արտակ Սարգսյանը պուտյովկա ա տվե` Դուբայ … Այդ րոպեին բոլորը նայում են ոմն Մարինկային, նա 180 սմ հասակով, կարճ շորտով բարբի  տիկնիկ էր ու երևի հասկանում էին, թե նա ինչպես ա վիզ դրել:

Սկզբից յուրաքանչյուր աշխատակցից պահանջեցին ներկայացնել 10 հոգու ցուցակ … այսինքն` այն մարդկանց, որոնք բնակվում են Արաբկիրում, ու հենց Արտակի տեղամասի քվեարկողներ են … Ասացին, որ 10 հոգուց ավել յուրաքանչյուր մարդու համար ձայն բերողը կստանա 2000 դրամ: Ու սկսվեց է առնետների վազվզոցը: Ասեմ նաև, որ ՍԱՍ-ում թեպետ կարգին, աշխատավարձով ապրող, ստիպված սսկված մարդիկ շատ կան, բայց հիմնական, հատկապես հին գելերը Արտակի դաստիարակած շակալներն են:

Մարդիկ գործները թողած ամբողջ օրը ցուցակներ էին գրում, ոմանք ոգևորված հարյուրավոր մարդիկ էին գրանցում ցուցակներում մտովի բազմապատկելով ասենք 120 հոգին 2000  դրամով, ստացվում էր 240 000 դրամ, երբեմն ավելի շատ, քան նրանց ամսական աշխատավարձն էր կազմում:

Ընտրությունից մի քանի շաբաթ առաջ, հրահանգ հնչեց, որ պետք է յուրաքանչյուր աշխատող առնվազն 1 մարդ գտնի, ով պատրաստ կլինի անձնագիրը հանձնել, որով, նրանք պետք է գրանցումից հանեին, հետո ընտրությունից հետո նորից հետ գրանցեին ու տային տիրոջը: Ի դեպ, ասացին, որ այդ ընտրողը ոչ մի անելիք չունի ընտրության ժամանակ: Այն բանից հետո, երբ պատասխանեցի, որ այդպիսի մարդ չեմ կարող գտնել, որ համաձայնվի նման բան անել, ինձ սպառնացին վայրկյանական աշխատանքից ազատել: Ի դեպ, միչ այդ հրահանգ էր հնչել, անմիջապես ազատել ձայն չբերողներին, ու այդպես էլ անում էին:

Ճար չունենալով, գտա մեկին: Տարա անձնագիրը: Ընտրությունից ոնց որ մի օր առաջ կանչեցին շտաբ, ու իմ ներկայությամբ սկսեցին զանգել իմ ներկայացրած 10 հոգուն, դիկտաֆոնները միացրած: Այն բանից հետո, որ մի երկու տեղ խոսափողը վերցնող չեղավ, իսկ մի տեղում էլ լսափողը վերցրեց լրիվ ուրիշ մարդ, և իրենց սպասած պատասխանը չտվեց, անունս գցեցին ինչ-որ սև ցուցակի մեջ:

Ընտրության օրը հրահանգել էին, որ այդ մարդը գնար նախ շտաբ նոր հրահանգներ ստանալու, հետո գնալու նշված տեղամաս ընտրության: Սովորեցնում էին, թե ինչ պետք է պատասխանել, եթե տեղամասում հարցեր տային:

Ընտրության օրն անընդհատ զանգում էին բոլոր աշխատողներին, ճշտելու թե իր բերած ձայներից քանիսն են ներկայացել ընտրատեղամաս և որ ժամին:

Ընտրություններից 1 ամիս անց տեղի ունեցավ ՍԱՍ-ի հավատարիմ աշխատողների համար, այսինքն` լավագույն կեղծարարների համար խնջույք, ռեստորանում, որտեղ ՍԱՍ-ի Արտակի և իր եղբոր շուրջ իրենց ցույց էին տալիս, բոլոր նրանք, ովքեր հետույք չէին խնայել նրա համար, ովքեր ուզւոմ էին արժանանալ նրանց մի կենտ հայացքին կամ գոնե մի կենտ գիշերվա, ի դեպ, անկախ սեռից: Ստրկամիտ մարդկանցից ոմանք չալաղաջները բերաններին, ճարպերը կաթեցնելով ասում էին, թե ընտրությունները ինչ լավ բան են …

Ես հիմա Հայաստանում չեմ ապրում: Չգիտեմ, երկիրը լքելու որոշմանս մեջ որ տոկոսը կազմեց ՍԱՍ-ում անցկացրած ամիսներիս տտիպը, բայց դա, անշուշտ դեր ունեցավ:

Հարգանքով` Անեթ

 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее