Է՜հ Րաֆֆի, Րաֆֆի, փաստորեն միակ բանը, որ դու արեցիր քո ասածներից` քո դիակի վրայով Սերժ Սարգսյանի երդմնակալությունն էր: Ափսոս որ գնացիր խառնվեցիր հարյուր տարվա մեռելներին` Արթուրին, Արտաշեսին, Վազգենին ու Լևոնին: Ասում են ընկածին չեն խփում, մեռելի հետևից էլ չեն խոսում, բայց ես իրոք չէի խոսի եթե մի վայրկյան հավատայի, որ նա ուղղակի չկարողացավ` ռեսուրսը չհերիքեց կամ հնարավորությունները: Սակայն չեմ կարող մոռանալ որ և ռեսուրսը և մնացած ամեն ինչ նա շատ վարպետորեն օգտագործեց իրեն միացած բոլոր ուժերին վարկաբեկելու, հեռացնելու, ոչնչացնելու և օտարացնելու վրա: Ես... Ես ու իմ ընտանիքի պատմությունը... Ես, հերս ու ես, ես ու տղես ու վերջ, հա մեկ էլ ժառանգությունը որ արդեն կուսակցություն չէր այլ «բարև ձեզ»: Մի կողմ դնենք Արմենին, ով երևի իր նախկին դաշնակցական արյան կանչով մինչև վերջ տղամարդավարի իրեն դրսևորեց, մնացածին էլ Փարավոնի նման իր հետ «գերեզման» տարավ: Մեկը չկա՞ր էդ մարդուն ասեր, որ ինքնասպանությունը մեղք է ու դրանից հետո մոմ վառելը չի փրկում: Պուտին «պապիկի» կամ Օբամա քեռու մոտ գնալն էլ չի փրկի` նրանք վաղուց դժոխքում «բրոնիա» ունեն: Կարևորը որ թաղմանը մասնակցեց «զորավարը», ու նույնիսկ աղոթք ասաց «հանգուցյալի» համար: Սակայն ընկածը, կամ քցվածը կամ խաբվածը նա չի, որ նրա հետևից չխոսվի այլ ժողովուրդը ում 50 օր իր գերդաստանի ռոմանտիկ պատմությունը պատմելուց հետո տարավ շան բերան ու ինքն էլ փախավ մոմ վառելու: Միակ հույսս որ մեր սիրելի ժողովուրդը այլևս երբեք դուրս չի գա մի շարժման սատարելու որը ի սկզբանե իր ծրագիրը չի ներկայացնի կամ որը հարթակից ամպագոռգոռ սրտաճմլիկ, կամ սպիտակ թղթի վրա գրաված հիսաքանչ հռետորական հեքիաթներ կկարդա նրանց համար, եռավանկ բառեր կվանկարկի ու երեկոյան կոնցերտներ կկազմակերպի, որ մի քանի 70-ն անց խեղկատակ պարեն: Մենք ճակատամարտի ենք դուրս եկել, և քանի դեռ այն չի ավարտվել, պետք է ընկած դիակների վրայով քայլել, անցնել, գործն ավարտին հասցնել, որքան էլ որ նրանք ինչ որ ժամանակ մեր համար թանկ չեն եղել: Ասում են մի ծաղրեք Րաֆֆուն, մի ոչնչացրեք նրան` քավ լիցի, նրանից լավ ո՞վ կարող էր իրեն ծաղրել կամ ոչնչացնել: Հուսով եմ նա տղամարդկություն կունենա ամսի 12-ին հրապարակ չգալու և համոզված, որ նրանք ովքեր գնում էին 50 օր նրան ծափահարելու հիմա գնալու են նեխած ձվեր շպրտելու քաղաքական դիակի, «պարոն Փանջունու» վրա:
Ժառանգական որակումով` «Սերժի դրած», «Ռոբերտի մարդ» «ԿԳԲ»-ի ագենտ Արշակ Զաքարյան
Կինոեժիսոր Արշակ Զաքարյանի գրառումը
Ֆեյսբուք